Ինչպես գտնել հաճախորդներ որպես լուսանկարիչ

Որպես սկսնակ լուսանկարիչ հաճախորդներ ձեռք բերելը սկզբում կթվա շատ դժվար, բայց բարեբախտաբար կան որոշ ապացուցված տեխնիկաներ, որոնք օգտագործելով կարող եք ձեռք բերել հաճախորդներ և գումար վաստակել որպես լուսանկարիչ։ Այս բլոգի մեջ կխոսենք այն 5 գաղտնիքների մասին, որոնց միջոցով դուք կգտնեք նոր հաճախորդներ։


10 խորհուրդ նոր հաճախորդներ ձեռք բերելու համար


1.  Տարածեք ձեր նոր մասնագիտությունը բանավոր խոսքի միջոցով

Ձեզ հասանելի է մեծ և հզոր ցանց ՝ Ձեր ընկերներն ու ընտանիքը։

Նրանք ցանկանում են, որ դուք հաջողության հասնեք և հաստատ կօգնեն Ձեզ Ձեր նոր մասնագիտության մեջ, կիսվեք նրանց հետ Ձեր մտքերով և միասին քննարկեք ինչ նոր գաղափարներով կարող եք նոր լուսանկարներ անել։

Ձեր նոր մասնագիտության մասին տեղեկացրեք բոլորին նաև սոցիալական ցանցերում ՝ բացելով էջ և պարբերաբար տեղադրելով Ձեր աշխատանքները։



2. Ստեղծեք կապեր Ձեր հաճախորդների հետ

Հիշեք թե վերջին անգամ երբ էիք փնտրում բժիշ կամ վարսահարդար։ Վստահաբար կարող եմ ասել, որ լավ բժիշկի կամ լավ վարսահարդարի հեռախոսահամար հարցնում եք Ձեր ընկերներից կամ հարազատներից ՝ ում նաև նրանք են վստահում։ Այսպիսով ունենալով նոր հաճախորդ փորձեք մատուցել որակյալ ծառայություն, որից հետո նա վստահաբար խորհուրդ կտա իր ընկերներին և հարազատներին օգտվել Ձեր ծառայությունից։


  • Մնացեք կապի մեջ Ձեր հաճախորդների հետ սոց․ ցանցերի միջոցով
  • Հատուկ տոներին կապնվեք Ձեր հին հաճախորդների հետ և առաջարկեք տոնական ֆոտոշարք հատուկ գնով ՝ Ձեր մշտական հաճախորդը լինելու համար։ Հաստատ նրանք կսկսեն մտածել առաջարկի մասին



3. Դարձեք գործընկեր

Սկսեք կապնվել տարբեր ընկերությունների հետ, որոնք կարող են օգուտ տալ Ձեզ նոր հաճախորդներ ձեռք բերելու գործին։ Օրինակ ՝ եթե դուք հարսանյաց լուսանկարիչ եք, սկսեք կապ հաստատել հարսանյաց սրահների, ռեստորանների կամ հարսանեկան միջոցառումներ կազմակերպողների հետ։ Դուք կարող եք ստեղծել փոխշահավետ հարաբերություններ, որտեղ նրանք կարող են հաճախորդներին ուղարկել ձեզ մոտ, իսկ դուք՝ նրանց:

Անկախ Ձեր մասնագիտությունից կան բիզնեսներ , որոնք կարող են օգուտ տալ Ձեզ, ուղղակի լավ ուսումնասիրեք շուկան և գտեք ամենաիդեալական ընկերություններին, որոնք ամենաշատն են համապատասխանում Ձեզ։


4. Ստեղծեք որակյալ պորտֆոլիո

Ունենալով պորտֆոլիո դուք կարող եք ներկայանալ Ձեր ապագա հաճախորդներին, ցույց տալով Ձեր կատարած աշխատանքները, ոճը և որակը։ Նրանք այդպես ավելի հեշտ կվստահեն Ձեզ։



Պորտֆոլիո կարող եք ստեղծել ֆեյսբուքում, ինստագրամում և այլ սոց հարթակներում, բայց ավելի պրոֆեսիոնալ երևալու համար ստեղծեք պորֆտոլիո photographers.am - ում ուղղակի գրանցվելով ԱՅՍՏԵՂ: Photographers.am - ում պորտֆոլիո ունենալով կլինեք շուկայի կենտրոնում և կգտնեք նոր հաճախորդներ։


5. Խնդրեք մեծ ընկերություններին օգտագործեն Ձեր լուսանկարները


Մեծ վարկանիշ ունեցող ընկերություններին ( Օրինակ ՝ լրատվական կայքերին ) խնդրեք օգտագործեն Ձեր լուսանկարները իրենց հրապարակումների մեջ նշելով լուսանկարի հեղինակին։


Այսպես կարող եք առավել լայն շրջանակներում հայտնվել որպես լուսանկարիչ ՝ ինչը մեծացնում է նոր հաճախորդներ ձեռք բերելու գործում։



Ստեղծել պրոֆեսիոնալ պորտֆոլիո photographers.am կայքում